National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.03.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
1 / 1

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Էդուարդ Շարմազանովն իր հերթին վերահաստատել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է շարունակելու իր ակտիվ մասնակցությունն ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելության մասնակցությունը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստման եւ իրականացման գործընթացին հետեւելու հարցում: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ԱԺ փոխնախագահին Հայաստանում անցկացված հանրաքվեի կապակցությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am